Դերիլ Յանմատ
Դերիլ Յանմատ նիդ.՝ Daryl Janmaat | ||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Յանմատը 2017 թվականին | ||||||||||||||||||
Անձնական տվյալներ | ||||||||||||||||||
Ամբողջական անուն | Դերիլ Յանմատ | |||||||||||||||||
Ազգությունը | նիդերլանդցի | |||||||||||||||||
Քաղաքացիությունը | Նիդերլանդներ | |||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հուլիսի 22, 1989[1][2] (34 տարեկան) | |||||||||||||||||
Ծննդավայր | Լեյդսենդամ, Նիդերլանդներ | |||||||||||||||||
Հասակ | 185 սմ | |||||||||||||||||
Քաշ | 80 կգ | |||||||||||||||||
Դիրք | եզրային պաշտպան | |||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||||||||
Ներկա ակումբ | Ուոթֆորդ | |||||||||||||||||
Համար | 2 | |||||||||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||
| ||||||||||||||||||
Ազգային հավաքական‡ | ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը |
Դերիլ Յանմատ (նիդ.՝ Daryl Janmaat, հուլիսի 22, 1989[1][2], Leidschendam, Հարավային Հոլանդիա, Նիդերլանդներ), նիդերլանդցի ֆուտբոլիստ, եզրային պաշտպան։ Հանդես է գալիս անգլիական «Ուոթֆորդ»-ի և Նիդերլանդների ազգային հավաքականի կազմում։
Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
«Դեն Հաագ»[խմբագրել | խմբագրել կոդը]
Իր պրոֆեսիոնալ կարիերան Դերիլը սկսել է Նիդերլանդների Առաջին Դիվիզիոնում հանդես եկող «Դեն Հաագ»-ի կազմում։ Թիմի կազմում հանդես է եկել 2007-2008 մրցաշրջանում։
«Հերենվեն»[խմբագրել | խմբագրել կոդը]
2008 թվականին 19-ամյա Դերիլ Յանմատը պայմանագիր է կնքել Էրեդիվիզիում հանդես եկող «Հերենվեն»-ի հետ։ Թիմի կազմում իր դեբյուտը հոլանդացի ֆուտբոլիստը նշել է 2009 թվականի հոկտեմբերի 23-ին՝ Եվրոպայի լիգայի շրջանակներում կայացած «Հերտա»-ի դեմ խաղում։ Նա այդ խաղում փոխարինման է դուրս եկել 73-րդ րոպեին, սակայն 3 րոպե անց հեռացվել է դաշտից։ Այդ հանդիպումն ավարտվել է 1-0 հաշվով[3][4]։
Յանմատը գոլի հեղինակ է դարձել 2009 թվականի դեկտեմբերի 16-ին Եվրոպայի լիգայի շրջանակներում կայացած «Վենտսպիլս»-ի դեմ խաղում։ հանդիպումն ավարտվել է 5-0 հաշվով՝ հոլանդական թիմի հաղթանակով։
2011 թվականի դեկտեմբերի 21-ին Յանմատը դարձել է թիմի 9-րդ գոլի հեղինակը «Օսս»-ի դեմ խաղում, որն ավարտվել է 11-1 հաշվով[5]։
«Ֆեյենորդ»[խմբագրել | խմբագրել կոդը]
2012 թվականի ամռանը Դերիլ Յանմատը տեղափոխվել է «Ֆեյենորդ», որի կազմում ֆուտբոլիսը հանդես էր եկել 1995-2007 թվականների ընթացքում։ 2013 թվականի մարտի 17-ին Յանմատը դարձել է հաղթական գոլի հեղինակ «Ուտրեխտ»-ի դեմ խաղում, որն ավարտվել է 2-1 հաշվով[6]։
2013-2014 մրցաշրջանում Դերիլն իր առաջին գոլը խփել է 2014 թվականի փետրվարի 16-ին՝ «Բրեդա»-ի դեմ խաղում[7]։ Ապրիլի 13-ին նա դարձել է գոլի հեղինակ «ՊՍՎ»-ի դեմ խաղում։ Հանդիպումն ավարտվել է 2-0 հաշվով[8][9]։
«Նյուքասլ Յունայթեդ»[խմբագրել | խմբագրել կոդը]
2014 թվականի հուլիսի 17-ին Դերիլ Յանմատը տեղափոխվել է Պրեմիեր Լիգան ներկայացնող «Նյուքասլ Յունայթեդ»[10]։ Թիմի կազմում նա իր նորամուտի հանդիպումը անցկացրել է օգոստոսի 17-ին՝ մասնակցելով «Մանչեսթեր Սիթի»-ի դեմ խաղում։ Դերիլը մասնակցել է ամբողջ հանդիպմանը, որն ավարտվել է 2-0 հաշվով[11]։
Յանմատն իր առաջին գոլը թիմի կազմում խփել է օգոստոսի 30-ին՝ «Քրիսթալ Փելաս»-ի դեմ խաղում, որն ավարտվել է 3-3 հաշվով[12]։ 2015 թվականի օգոստոսի 25-ին Դերիլը գոլի հեղինակ է դարձել Լիգայի գավաթի խաղարկության շրջանակներում կայացած «Նորթհեմփթոն Թաուն»-ի դեմ խաղում, որն ավարտվել է 4-1 հաշվով՝ «Նյուքասլ»-ի հաղթանակով[13]։ Սեպտեմբերի 19-ին հոլանդացի ֆուտբոլիստը դարձել է հեղինակության գոլի հեղինակ «Ուոթֆորդ»-ի դեմ խաղում։ Հանդիպումն ավարտվել է 2-1 հաշվով[14]։
Դերիլ Յանմատն անգլիական թիմի կազմում անցկացրել է 2 մրցաշրջան, որոնց ընթացքում մասնակցել է 71 հանդիպման և դարձել է 3 գոլի հեղինակ։
«Ուոթֆորդ»[խմբագրել | խմբագրել կոդը]
2016 թվականի օգոստոսի 24-ին Դերիլ Յանմատը տեղափոխվել է «Ուոթֆորդ»։ Տրանսֆերը կազմել է 7.5 միլիոն ֆունտ ստերլինգ[15]։
Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Նիդերլանդների ազգային հավաքականի կազմում Յանմատն իր դեբյուտը նշել է 2012 թվականի սեպտեմբերի 7-ին՝ Թուրքիայի ազգային հավաքականի դեմ խաղում[16]։ Դերիլն ընդգրկվել է ԱԱ 2014-ին մասնակցող Նիդերլանդների հավաքականի կազմի մեջ[17]։
Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Ակումբային[խմբագրել | խմբագրել կոդը]
- Նիդերլանդների գավաթակիր՝ 2008-2009
Միջազգային[խմբագրել | խմբագրել կոդը]
- Աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր՝ 2014
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 As (իսպ.) — Madrid: Grupo Prisa, 1967. — ISSN 1888-6671
- ↑ «Heerenveen leave Hertha hurting». UEFA. 2009 թ․ հոկտեմբերի 23. Վերցված է 2014 թ․ հուլիսի 16-ին.
- ↑ «Hertha BSC 0–1 Heerenveen». Soccerway. 2009 թ․ հոկտեմբերի 23. Վերցված է 2014 թ․ հուլիսի 16-ին.
- ↑ «KNVB Beker Results: PSV eliminate Twente to join as Heerenveen score 11 to reach quarter-finals». Goal.com. 2011 թ․ դեկտեմբերի 23. Վերցված է 2014 թ․ հուլիսի 17-ին.
- ↑ «Highlights: Feyenoord 2–1 Utrecht». ESPNFC. 2013 թ․ մարտի 17. Վերցված է 2014 թ․ հուլիսի 16-ին.
- ↑ «NAC Breda 1–1 Feyenoord» (Dutch). Voetbal Uitslagen. 2014 թ․ փետրվարի 16. Վերցված է 2014 թ․ հուլիսի 16-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ «Newcastle target Janmaat scores great goal for Feyenoord». Daily Mail. Վերցված է 2014 թ․ հուլիսի 16-ին.
- ↑ «76' DOELPUNT DARYL JANMAAT, PSV – FEYENOORD, 0–2» (Dutch). Fox Sports Netherlands. 2014 թ․ ապրիլի 13. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 25-ին. Վերցված է 2014 թ․ հուլիսի 16-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - ↑ Marshall, Anthony (2014 թ․ հուլիսի 17). «Newcastle Secure Janmaat Signing». Newcastle United F.C. Վերցված է 2014 թ․ հուլիսի 17-ին.
- ↑ «Newcastle 0–2 Man City». BBC Sport. 2014 թ․ օգոստոսի 17. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 17-ին.
- ↑ «Newcastle United 3–3 Crystal Palace». BBC Sport. 2014 թ․ օգոստոսի 30. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 23-ին.
- ↑ «Newcastle United 4–1 Northampton Town». BBC Sport. 2015 թ․ օգոստոսի 25. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 23-ին.
- ↑ «Newcastle United 1–2 Watford». BBC Sport. 2015 թ․ սեպտեմբերի 19. Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 23-ին.
- ↑ «Janmaat joins the Hornets». watfordfc.com (բրիտանական անգլերեն). 2016 թ․ օգոստոսի 24. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ օգոստոսի 26-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 24-ին.
- ↑ «Martins Indi en Janmaat niet foutloos: 'Had beter gekund'» [Martins Indi and Janmaat not perfect: 'Could have played better']. Voetbal International. 2012 թ․ սեպտեմբերի 8. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ նոյեմբերի 12-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 8-ին.
- ↑ «Holland World Cup squad: Louis van Gaal wields the axe to select final 23 for Brazil». Mirror. 2014 թ․ մայիսի 31. Վերցված է 2014 թ․ հուլիսի 17-ին.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Դերիլ Յանմատ» հոդվածին։ |
|
|
- Հուլիսի 22 ծնունդներ
- 1989 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Նիդերլանդներում ծնվածներ
- ԱԴՕ Դեն Հաագի ֆուտբոլիստներ
- Անգլիական ֆուտբոլի լիգայի խաղացողներ
- Անգլիայի լեգեոներ ֆուտբոլիստներ
- Հերենվենի ֆուտբոլիստներ
- Հոլանդացի ֆուտբոլիստներ
- Նիդերլանդների հավաքականի ֆուտբոլիստներ
- Նյուքասլ Յունայթեդի ֆուտբոլիստներ
- Ուոթֆորդի ֆուտբոլիստներ
- Պրեմիեր Լիգայի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի պաշտպաններ
- Ֆեյենորդի ֆուտբոլիստներ